A
A
Միանգամից 2 միավոր
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի Ամբերի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը երկու միավոր վաստակեց հոլանդացի Յան Սմիտսի հետ մրցախաղում: Մեր շախմատիստը հաղթանակ տարավ եւ «կույր», եւ արագ շախմատում: Լեւոնն այժմ 3 միավորով Գելֆանդի եւ Գրիշչուկի հետ միասին բաժանում է 5-7-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Իվանչուկը` 4,5 միավոր, ապա հաջորդում են Կառլսենը, Կրամնիկը եւ Պոնոմարյովը` 4-ական միավոր: