Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caemp call
A A
Բիզնես

Չեմպիոնների զանգ. Շևչենկոն, Ջորկաեֆը, Նունու Գոմեշը, Պարլորը այսօր ֆեյսբուքյան տեսազանգ կունենան

VBet-ը և Betconstruct-ը մայիսի 15-ին, 21:00-ին կանցկացնեն ֆեյսբուքյան տեսազանգ աշխարհահռչակ մարզիկների՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի, «Ոսկե գնդակի» դափնեկիր Անդրեյ Շևչենկոյի, Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Նունու Գոմեշի և ժոկեյի Մեծ Բրիտանիայի չեմպիոն Բրայան Հյուսի մասնակցությամբ: Զրույցը կվարեն «Արսենալի» անպարտելի լեգենդ Ռեյ Պարլորը և հայ հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Հայտնի մարզիկները կզրուցեն իրենց կարիերաների մասին, կհիշեն միմյանց դեմ անցկացրած խաղերը, կքննարկեն այլ հետաքրքիր թեմաները: Ուղիղ եթերին կարող եք հետևել VBet-ի և Vivarobet ֆեյսբուքյան էջերում