Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Կայացել է Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը։

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 թիմեր։ Ընդունված որոշման համաձայն՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը․

«Էկո Վիլ» - «Էվրիկա»

«Չարբախ» - «Շահումյան»

«Ջոկեր» - «Սիրիուս»

«Նորք-Մարաշ» - «Ֆալկոնս»

ՀՊՏՀ - «Եղվարդ»

«Արարատ» - «Դվին»

«Արարատ-Արմենիա» - «Մովիսթար»

«Սպորտինգ» - «Լեո»

 

Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։