Բացել լրահոսը Փակել լրահոսը
98000742_2690389974401012_3217296715090493440_o
A A
Տնտեսություն

«Զվարթնոց»-ը վերսկսում է կանոնավոր բեռնափոխադրումների իրականացումը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյեժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին: Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»: