Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին տեղում

Սպորտ

Հայաստանի աթլետ Արսեն Սարգսյանն իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ:

Դոհայում տեղի ունեցած աթլետիկայի 2010 թ աշխարհի ձմեռային առաջնությունում Հայաստանի միակ մասնակից, հեռացատկորդ Արսեն Սարգսյանը բավական անհաջող հանդես եկավ եւ չկարողացավ մտնել եզրափակիչ փուլ:

Մեր մարզիկը, որն ընդգրկվեց ընտրական «Ա» խմբում, առաջին փորձի ժամանակ ցատկեց 7,42 մ, երկրորդին 0 ստացավ, իսկ երրորդին ցույց տվեց 7,45 մ արդյունք: Արսեն Սարգսյանը 13 մասնակիցների մեջ զբաղեցրեց վերջին տեղը եւ, ինքնին, դուրս մնաց հետագա պայքարից:

Հարկ է նշել, որ մեր մարզիկն իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ, քանի որ Դոհայում նրա ցույց տված արդյունքը վատագույն էր վերջին 5 տարվա մեջ:

Նշենք, որ հեռացատկում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ավստրալացի Ֆաբրիս Լապիեռը` 8,17 մ արդյունքով: