Վեցից երեքը
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող «Գրան Պրիի» մրցաշարում Հայաստանի 6 բռնցքամարտիկներից 4-ը հաջողությամբ հաղթահարելով առաջին արգելքը, մտան կիսաեզրափակիչ եւ նվազագույնը կարժանանան բրոնզե մեդալների: 57 կգ քաշային կարգում Ազատ Հովհաննիսյանը միայն մրցավարների լրացուցիչ հաշվարկից հետո պարտվեց գերմանացի Մարսել Շնեյդերին 1:1 (3:3, 2:3): Իսկ ահա Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) զիջեց թունիսցի բռնցքամարտիկ Համզա Հսինիին` 4:8, Արթուր Խաչատրյանը (81 կգ)` հունգարացի Իմրե Սելոյին` 1:6:
Մեր մյուս երեք բռնցքամարտիկները հաղթեցին իրենց մրցակիցներին. Արա Պուլուզյանը (60 կգ) միավորներով առավելության հասավ վրացի Կոբա Պխակաձեի նկատմամբ` 9:5, Արմեն Եփրեմյանը (69 կգ) պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Օբրադովիչին` 3:0, Ցոլակ Անանիկյանը (91 կգ) հաղթեց բելառուսցի Պավել Կիրիենկոյին` 6:5:
Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մրցամարտերը: Արա Պուլուզյանը կմրցի ղազախստանցի Սամաթ Բաշենովի, Արմեն Եփրեմյանը` Բելառուսը ներկայացնող Մուհամեդ Նուրոջինովի, իսկ Ցոլակ Անանիկյանը բուլղարացի Տերվել Պուլեւի հետ:
Եզրափակիչ մրցամարտերը տեղի կունենան մարտի 13-ին: