Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներում Աղվան Մկրտչյանին

Սպորտ

Հավաքականի գլխավոր մարզչի խնդրանքով «Միկայի» ֆուտբոլիստի որակազրկումը կրճատվեց:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում քննարկելով փետրվարի 25-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ներկայացրած դիմումը, որոշեց ընդառաջել նրա խնդրանքը եւ Հայաստանի ազգային հավա¬քականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանի որակազրկումը կրճատել մինչև մարտի 20-ը:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 19-ին կայացած «Միկա» - «Գանձասար» խաղում ստացած կարմիր քարտի համար (ոտքով միտումնավոր հարված մրցակցին) Աղվան Մկրտչյանը ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել էր մինչև 2010 թ սեպտեմբերի 24-ը: