Խաղացանկը ճշտվեց
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2010 թ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի մարտի 23-ին, Երեւանում եւ Կապանում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է 2010 թ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:
Մրցաշարը կմեկնարկի մարտի 23-ին, «Փյունիկ» - «Իմպուլս» (ժամը 15:00-ին) եւ «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումներով: Մարտի 24-ին կկայանան «Միկա» - «Կիլիկիա» եւ «Շիրակ» - «Բանանց» մրցախաղերը:
Պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 6-ին եւ 7-ին, նույն հերթականությամբ:
Նշենք, որ «Փյունիկը» եւ «Բանանցը» իրենց խաղերը կանցկացնեն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, «Կիլիկիան» ու «Ուլիսը»` «Հրազդանում», «Միկան»` համանուն մարզադաշտում, «Գանձասարը»` Կապանում, «Շիրակը»` Գյումրիում, «Իմպուլսը»` Դիլիջանում: