1000 եվրո մեկ տոմսի համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հատկապես մեծ իրարանցում էր առաջացրել ֆրանսիական «Լիլի» եւ անգլիական «Լիվերպուլի» հանդիպումը: Բանն այն է, որ խաղի օրը հանդիպման տոմսերի գինը «սեւ շուկայում» հասել էր 1000 եվրոյի: Իսկ ինչ վերաբերում է բուն խաղին, ապա այն անցավ անչափ դիտարժան պայքարում, չնայած գրանցվեց ընդամենը մեկ գոլ` դաշտի տերերի օգտին` 1:0:
Լարված ստացվեցին նաեւ «Ատլետիկո» (Մադրիդ) - «Սպորտինգ» եւ «Բենֆիկա» - «Մարսել» հանդիպումները: Իսպանական ակումբի հարձակվողներին չհաջողվեց գոլ խփել` 0:0, չնայած պորտուգալացիները երկար ժամանակ հանդես եկան 10 հոգով, իսկ վերջում նույնիսկ մնացին 9-ը խաղացողով (մրցավարը 31-րդ րոպեին դաշտից հեռացրել էր հյուրերի պաշտպան Գրիմիին, իսկ 88-ին` Տոնելին): Իսկ ահա Պորտուգալիայի մյուս ներկայացուցիչը` «Բենֆիկան», չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը` գոլ բաց թողելով հանդիպման վերջին րոպեին` 1:1:
Մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Ռուբին» - «Վոլֆսբուրգ»` 1:1
«Համբուրգ» - «Անդերլեխթ»` 3:1
«Պանաթինաիկոս» - «Ստանդարդ»` 1:3
«Յուվենթուս» - «Ֆուլհեմ»` 3:1
«Վալենսիա» - «Վերդեր»` 1:1
Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 18-ին: