Բացել լրահոսը Փակել լրահոսը
Action
A A
Հասարակություն

Վաղը «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությունը ակցիա է իրականացնելու

«Ոչ վարկային թալանին»․ նախաձեռնությունը վաղը պատրաստվում է  ակցիա կատարել։

Նախաձեռնության անդամ, «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության ղեկավար, «Հայաստանի Հանրապետության Պահեստազորի սպաներ միություն» ՀԿ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիան ներառելու է նաև մարզերը։

«Նախաձեռնության կողմնակիցները հասարակ մարդիկ են, որոնք զոհ են գնացել մեր բանկային համակարգի վաշխատու գործունեությանը։ Խոսքը վերաբերում է բարձր տոկոսներ, տոկոսների վերանայումներին, առանց կողմերին տեղյակ պահելու, պայմանագրային դրույթներին ոչ լիարժեք ծանոթացնող վարկային կազմակերպություններին»,- նշեց նա։ 

Ըստ իրավաբանի՝ կառավարության կողմից տրամադրված սուբսիդավորման գումարները բանկային համակարգի, մասնավորապես՝ Կենտրոնական բանկի գծագրած սխեմաներով մարդկանց չի հասնում, քանի որ մի մասը սև ցուցակում է, մի մասի գույքային ունեցվածքը չի բավարարում, մի մասն էլ, պարտքերի տակ լինելով, օտարել է իր գույքը։

Այցելություններ են լինելու նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաք, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներ, իսկ մարզերում կատարած այցելություններից ու մարդկանց ներգրավվածությունից ելնելով՝ Կենտրոնական բանկի մոտ ծրագրված է մեծ ակցիա։

Իրավաբանը նշեց, որ գրություններ (վաշխառու գործունեությունը կանխարգելելու բովանդակությամբ) են ուղարկվել իրավապահ մարմիններին, Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ԿԲ, մասնավորապես հետևյալ գրությամբ․

«Ձեզ ենք ուղարկում այսինչ քաղաքացիների էս-էս հարցերի հետ կապված․․․ քաղաքացիներին տրվելիք պատասխաններին վերաբերյալ խնդրում ենք տեղեկացնել գլխավոր դատախազությանը» բովանդակությամբ։

«Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չեն պատասխանել, Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխանել է, որ «սա դուրս է մեր լիազորությունների շրջանակից», Մարդու իրաունքների պաշտպանը դեռևս անպատասխան է թողել մեր գրությունը։ Կենտրոնական բանկի և վարչապետի կողմից անպատասխան է մնացել նաև «Հայաստանի Հանրապետության Պահեստազորի սպաներ միություն» ՀԿ-ի կողմից ուղարկված գրությունն առ այն, որ մարտակական հերթապահության մեջ գտնվող զգալի թվով սպաներ վարկային շրջապտույտի մեջ են։ Այս մարդիկ արդեն մտածում են  մոտակա օրերը վարկեր փակելու խնդրի կամ ավելի լավ պայմաններով վերավարկավորվելու մասին»,- շարունակեց պահեստազորի գնդապետը՝ հավելելով, որ առանձին սպաների ԿԲ-ն և կառավարությունը պատասխանել են, որ առևտևային բանկերի վրա ազդելու լիազորություն չունեն։

Ըստ նրա՝ ստացվում է այնպես, որ սպան գուցե օբյեկտիվ պատճառնեով, գուցե ոչ իր մեղավորությամբ հայտնվել է այդ վիճակում, ընկնելով վարկային շրջապտույտի մեջ՝ բարձր տոկոսներ է փակում։ Հովհաննիսյանի տեղեկություններով՝ առանձին առևտրային բանկերի գործադիր տնօրենների աշխատավարձները հասնում են մի քանի տասնյակ միլիոն դրամների։

«Պայքարելու ենք այնքան, որ վարկառու կազմակերպությունների բարձր տոկոս վարկերը չվճարվեն՝ մինչև ԿԲ-ն իր առևտրային բանկ գործընկերների հետ ուշքի չգա, մինչև տոկոսները չիջեցնեն։ Քաղաքացիները գումար են վերցրել, իհարկե կվերադարձնեն, բայց առայսօր վաշխառու վարկային կազմակերպությունների կողմից վերցված վարկերն արդեն վճարվել են՝ տոկոսների և միջնորդավճարների տեսքով։ Այսինքն՝ վարկային կազմակերպությունը գումար է տվել, 4-5 անգամ ավելի գումար է ուզում ստանալ»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ նույն «ֆինանսական բուրգի» մեջ են ԿԲ-ն (ինքնուրույն ֆինանսավորվող), առևտրային բանկերը և կազմակերպությունները, երրորդը՝ ֆինանսական ինստիտուտները, ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն որոշակի բյուջե, վարկային կազմակերպությունները։

Իրավապաշտպանը նշեց, որ «Մոգո» ընկերությունը (գլխավոր տնօրենը  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է)  և այլ վարկային կազմակերպություններ ՀՀԿ-ի օրոք են հիմնադրվել, և հիմա նույնպես ծաղկում են ապրում։ 

«Մարդկանց, ենթադրենք, տվել են 40-50 հազար ՀՀ դրամ (այսինքն՝ սպառողական վարկին հարող) և հիմա մարդուց շուրջ 200-250 հազար գանձել են ու հիմա էլ մայր գումարն են ուզում։ Բայց քանի որ տեսել են, որ այս ակցիան սկսվել է, զանգահարում են մարդկանց ասում են՝ «գոնե մի 5000 մուծեք, էս մուծեք, էն մուծեք»։ Քանի դեռ հստակ գնահատական չի տրվել վերջիններիս կողմից սահմանված տոկոսների դրույքաչափերի իրավաչափությունը, որևէ գումար մի վճարեք։ Ընդհանուր կդիմենք դատարան։ Սկսվել է ստորգարահավաք, և արդեն շուրջ 400 հոգի ստորագրել և աջակցում է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությանը»»,- եզրափակեց «Իրավունքի սահման» ընկերության ղեկավարը։