Մերիոն Ջոնսը վերադառնում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի արագավազորդ Մերիոն Ջոնսը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել կանադական «Տուլսա Շհոկ» բասկետբոլային ակումբի հետ եւ հանդես կգա կանանց բասկետբոլի ազգային լիգայում:
Ինչպես տեղեկացնում են կանադական լրատվամիջոցները, 35-ամյա մարզուհին մի քանի ամիս շարունակ բասկետբոլի այբուբենը սովորել է հենց «Տուլսա Շհոկ» թիմի գլխավոր մարզիչ Նոլան Ռիչարդսոնի մոտ: Մինչ այդ նա աշխատել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բասկետբոլի կանանց թիմում` որպես ֆիզիկական պատրաստության մարզիչ:
Նշենք, որ 2007 թ Մերիոն Ջոնսը խոստովանել է, որ 2000-2001 թթ օգտագործել է արգելված դեղամիջոցներ եւ թմրանյութեր: 2008 թ ԱՄՆ-ի սպորտային դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման, իսկ միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել 2000 թ օլիմպիական խաղերին նրա ցույց տված բոլոր արդյունքները եւ ետ վերցրել բոլոր 5 մեդալները (3 ոսկե, 2` բրոնզե):