Ինքնասպան է եղել «Սիբիր» հոկեյի ակումբի համակարգողը
Աջակցիր «Ա1+»-ինՆովոսիբիրսկի «Սիբիր» հոկեյի ակումբի համակարգող, միլիարդատեր Դմիտրի Բոսովը, ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնում է «Սպորտ էքսպրես» թերթը:
52-ամյա գործարարին մահացած հայտնաբերել են Մերձմոսկովյան մարզի Ուսովո գյուղում գտնվող նրա առանձնատանը՝ գլխին շրջանում հրազենային վիրավորումով: Ըստ նախնական վարկածի նա ինքնասպանություն է գործել, սակայն մահացածի որդին հայտարարել է, որ պետք է չէ շտապ ենթադրություններ անել, քանի դեռ չի ավարտվել հետաքննությունը:
Դմիտրի Բոսովին պատկանող «Սիբանտրացիտ» ընկերությունը 12 տարի հովանավորում է Նովոսիբիրսկի «Սիբիր» հոկեյի ակումբը: Այդ ընթացքում թիմն առաջին անգամ դարձել է երկրի բրոնզե մեդալակիր: Գործարարը նաև եղել է Հոկեյի գիշերային լիգայի հավաքականի անդամ, որի կազմում ընդգրկված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուտինը, Մերձմոսկովյան մարզի ղեկավար Անդրեյ Վոլոնյովը և այլ չինովնիկներ:
Դմիտրի Բոսովը իր կարողություններով Ռուսաստանի հարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր 89-րդ տեղը: