Հայ ֆուտբոլիստները կմրցեն իրանցիների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի նույն տարիքային ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Խաղերը տեղի կունենան մարտի 12-ին և 14-ին, Թեհրանում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպմանը նախապատրաստվելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստ, որոնցից 16-ը ներկայացնում են իր իսկ կողմից ղեկավարվող «Փյունիկ-3» թիմը:
Դարպասապահներն են Գարեգին Մարկոսյան, Գեւորգ Հարությունյան («Փյունիկ-3»):
Պաշտպաններն են` Հակոբ Լոռեցյան («Բանանց»), Հարություն Օհանյան, Դավիթ Զաքարյան, Շիրակ Գեւորգյան, Աշոտ Ավագյան, Արամ Շահնազարյան, Դավիթ Լեւոնյան («Փյունիկ-3»):
Կիսապաշտպաններն են` Ազատ Զաքարյան («Միկա»), Գոռ Մալաքյան, Վասպուրակ Մինասյան, Վուլեն Այվազյան, Համլետ Ասոյան, Ղուկաս Պողոսյան, Արարատ Եգանյան («Փյունիկ-3»), Աղվան Պապիկյան («ԼԿՍ Լոձ», Լեհաստան)
Հարձակվողները` Վարդան Բակալյան, Արսեն Փիլոյան («Փյունիկ-3»),
Վաչիկ Գրիգորյան («Իմպուլս»):