Հնարավոր գործարքի վերաբերյալ քննարկումը կասեցված է․ «Յուքոմի» արձագանքը
Աջակցիր «Ա1+»-ին«ՎԵՈՆ» եւ «Յուքոմ» ընկերությունների միջեւ գործարքի շուրջ քննարկումները դադարեցվում են։ Այս այդ մասին այսօր հայտնեց «ՎԵՈՆ» ընկերությունը՝ տարածած հաղորդագրությամբ։
Որն է եղել նման որոշման պատճառը։ Թեմայի հետ կապված «Ա1+»-ը հարցեր է ուղղել «Յուքոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանին։
Ի՞նչ է այս հայտարարությունը նշանակում։ Արդյո՞ք ընկերությունների համակենտրոնացման գործարքը տեղի չի ունենա։
Այս պահին «Յուքոմ» ՓԲԸ և «ՎԵՈՆ» ընկերության միջև հնարավոր գործարքի վերաբերյալ քննարկումը կասեցված է։
Արդյո՞ք «ՎԵՈՆ» ընկերության այս հայտարարությունը կապված է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին վերաբերող քրեական գործերի հետ։
Իրավասու չենք պատասխանել «Վեոն» ընկերության փոխարեն։
Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել «Յուքոմ» ընկերությունը, և այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվել։
Այս պահին Ucom-ն անում է ամեն ինչ ընկերության օպերացիոն գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև ֆիքսված ու շարժական կապի տարատեսակ ծառայություններ մեր բազմահազար հաճախորդներին պատշաճ որակով տրամադրելու համար։ Անկախ այն փաստից՝ «Բիլայն Արմենիա» ընկերության ձեռքբերում կլիներ, թե ոչ, Ucom-ն ունի բիզնեսի ռազմավարական զարգացման ծրագիր, որին հետևելու է։
Եվ արդյո՞ք սա նշանակում է գործարքի չեղարկում, եթե այո, ապա ի՞նչ իրավական և այլ ընթացակարգերով է չեղարկվելու այն։
Սա նշանակում է, որ քննարկման գործընթացը չեղարկվել է։ «Յուքոմ» ՓԲԸ և «Վեոն» ընկերության կողմից հաստատված քննարկման ընթացակարգը նախատեսում է քննարկումից դուրս գալու քայլերի հերթականություն, որոնք հրապարակման ենթակա չեն առանց մյուս կողմի գրավոր համաձայնության։
Հիշեցնենք, որ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հայտնի էր դարձել, որ «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում է գնել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (կապի և ինտերնետ ծառայությունների մատակարար) հայկական մասը), որի ապրանքանիշը «Բիլայն»-նն է։