Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-RfXr8D6uel
A A
Հասարակություն

«Յուքոմ» և «ՎԵՈՆ» ընկերությունների միջև գործարքը կարող է չեղարկվել․ լրացված

«ՎԵՈՆ» հեռահաղորդակցական  ընկերությունը դադարեցնում է  «Յուքոմ»-ի հետ քննարկումները։ Այդ մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում էր գնել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (կապի և ինտերնետ ծառայությունների մատակարար) հայկական մասը), որի ապրանքանիշը «Բիլայն»-նն է։   

 Հունվարից  համապատասխան հանձնաժողովներում, գերատեսչություններում քննարկումներ էին ընթանում հնարավոր գործարքի վերաբերյալ։

 «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության Արտաքին կապերի, hասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը հայտարարությանվերաբերյալ հավելյալ մեկնաբանություն չտվեց։ 

«Ինֆորմացիան ուղարկվել է Ամստերդամից, որտեղ որ մեր ընկերության մայր գրասենյակն է։ Մենք իրավասու չենք․ հայաստանյան մասնաճյուղն իրավասու չէ որևէ հարցի պատասխանել, քանի որ մեծ կորպորացիաների դեպքում սովորաբար պատասխանում են ակցիոներները (բաժնետերեր - հեղ․) և մայր գրասենյակը։ Դրա համար են իրենք տարածել, իրենց էջում է դրված։ Այնպես որ եթե հարցեր ունեք, կարող եք իրենց էջով ուղարկել»,- ընդգծեց «Բիլայն»-ի մամուլի խոսնակը։

Ճշտող հարցին՝ արդյոք «Վեոն» ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից կարելի՞ է հասկանալ, որ համակենտրոնացման գործարքը տեղի չի ունենա, Նազարյանը պատասխանեց․ «Դե այո։ Ինչպես գրված է, խորհուրդ կտամ այնպես օգտագործել հաղորդագրությունը, որովհետև ես իրավասու չեմ մեկնաբանություններ տալու։ Այնտեղ հստակ գրված է»։

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի օգնական Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես գործարքի համար էր դիմում ներկայացվել ՏՄՊՊՀ-ին, այնպես էլ պետք է գործարքի չեղարկման վերաբերյալ դիմում ներկայացվի, իսկ չեղարկման վերաբերյալ նոր դիմում ներկայացված չէ։ 

Իսկ գործարքի հնարավոր չեղարկման ընթացակարգերի վերաբերյալ ասաց․ «Մինչև դիմումի բովանդակության չծանոթանանք, ոչինչ չեն կարող ասել մանրամասների մասին»։ 

Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանն ասաց, որ գործարքի դադարեցման վեարբերյալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի կողմից որևէ գրություն հանձնաժողովը չի ստացել։  «Ենթադրելի է, որ դիմումի հետագա ընթացքը չեղարկելու համար «ՎԵՈՆ Արմենիան» պետք է դիմի հանձնաժողով։ Մինչև այս պահը որևէ դիմում չի ներկայացվել»,- եզրափակեց նա։

«Ա1+»-ն իրավիճակի հետ կապված հարցում է ուղարկել նաև «Յուքոմ» ընկերություն, պատասխանները ստանալուց հետո և այլ զարգացումների վերաբերյալ լրացումներ կանենք։

Նշենք, որ քիչ առաջ ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Ա1+»-ին հայտնեց, որ «Բիլայն» ընկերությունը դիմել է հանձնաժողով։

«Խնդրել է չեղարկել իր դիմումը, որը  ներկայացրել էր մեզդեկտեմբերի 26-ին»,- ասաց նա։

Իսկ չեղարկման ընթացակարգի մասով նշեց, որ դիմումը պետք է մուտք լինի հանձնաժողով, և հանձնաժողովն այս դիմումի հիման վրա քննության հետագա ընթացքը պետք է չեղարկի։

ՏՄՊՊՀ նախագահի օգնական Անի Սմբատյանը եւս տեղեկացրեց, որ գործարքի հետ կապված դիմումը ստացել են։