Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար տրամադրվող տրանսպորտային ծախի գումարն ավելացվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց տրվող գումարի չափն ավելացնել:
Ըստ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ գործող սահմանաչափը չի բավարում զինծառայողին փաստացի կատարած ծախսերը փոխհատուցելու համար:
Կառավարության որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ-ին.
«Նախկինում զինծառայողը, ով իր ծառայությունը անցկացնում էր Մեղրիում, և մշտական բնակության վայրը եղել է Գյումրիում, իր փոխհատուցումը ստանում էր մինչև Երևան, դա վերականգնվել է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Զինված ուժերում հարցումներ են կատարել, և զինվորների կողմից բարձրացված բոլոր հարցերը հերթով կլուծվեն:
Վարչապետը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և հույս հայտնեց, որ կորոնավիրուսի պայմաններում այս որոշումը նրանց տրամադրությունը կբարձրացնի: