Ահազանգել է Ալեն Սիմոնյանը. ոստիկանությունը միջադեպի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանությունը գործողություններ է իրականացնում Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպից հետո։
«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանն ասաց, որ նշված միջադեպով ահազանգ ստացվել է ոստիկանություն Ալեն Սիմոնյանից։ «Ոստիկանությունն այս պահին անհրաժեշտ գործողություններ է իրականացնում»,- նշեց նա՝ հավելելով, որ հրապարակման ենթակա տեղեկատվությունն այսքանն է։
Նշենք, որ միջադեպի հետ կապված ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և պատահարի մասին հայտնել ոստիկանապետ Արման Սարգսյանին։ Իսկ «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում Դանիելյանից նկար էր հրապարակել՝ գրելով, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։