Առայժմ հետապնդում ենք
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 17 շախմատիստներ` 12-ը տղամարդկանց, 5-ը` կանանց մրցումներում:
Մասնակիցներն արդեն անցկացրել են երեքական պարտիա: Կանանց մրցաշարում մեր շախմատիստուհիներից առավել հաջող է սկսել Լիլիթ Գալոյանը, որը երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ զբաղեցնում է 21-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն եւս 21 մասնակից: Իսկ ահա մեր մյուս մասնակիցները` Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Անահիտ Խառատյանը անվստահ սկսեցին առաջնությունը եւ այժմ շատ-շատ համեստ տեղեր են զբաղեցնում` 72-ից մինչեւ 107-ը:
Մեր շախմատիստներից հինգը` Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանն իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր եւ առաջատարներին հետապնդողների մեջ են: Նրանցից կես միավորով ետ են մնում Վլադիմիր Հակոբյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իսկ ահա մյուսները բավական անհաջող են մեկնարկել եւ արդեն ճաշակել են պարտության դառնությունը: