Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Մեր իշխանությունները թույլ են տվել մի շարք կոպիտ վրիպումներ. Գագիկ Մինասյան (տեսանյութ)

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը  «Ա1+»-ի հետ զրուցյում ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պետական պարտքի մեծացումը արտառոց բան չէ, և աշխարհի բոլոր երկրներն են գնում այդ քայլին:

Հիշեցնենք, որ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է թույլ տալ մեծանել` օրենքով սահմանված պետական պարտք վերցնելու չափը և այն ՀՆԱ-ի 3 տոկոսի փոխարեն հասցնել 5 տոկոսի:

«Խնդիրն այն է, որ կառավարությունը վերաբաշխում է կատարում բյուջեի մասին օրենքում և գերազանցում է օրենքով սահմանված չափը: Այ սա է, որ անթույլատրեի է»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է կառավարության այն կանխատեսմանը, թե Հայաստանի տնտեսությունն այս տարի ունենալու է 2 տոկոս անկում, Գ. Մինասյանը գտնում է, որ ճգնաժամի այս պայմաններում որևէ երկիր չի կարող կանխատեսել, թե իր տնտեսությունը որքան անկում կգրանցի: Եվ դատելով ճգնաժամի ազդեցության չափերից ու իր խոսքերով` կառավարության ոչ արդյունավետ գործունեությունից, թույլ տված վրիպումներից, գտնում է, որ ՀՀ տնտեսությունը ավելի մեծ անկում կունենա, քան իշխանություններն են կանխատեսում:

«Շատ երկրներ շատ ավելի մեծ անկում են կանխատեսում իրենց տնտեսությունների համար, Հայաստանը շատ ավելի խոցելի է այդ առումով: Աստված տա, որ մեր երկիրը այնպիսի անկում արձանագրի, ինչն այսօր արձանագրեց ֆինանսների նախարարը: Եթե այդպես լինի, մենք բոլորս գոհ կլինենք: Սակայն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ քայլերից դատելով` ես կարծում եմ, անկումը շատ ավելի մեծ կլինի»,- հավելեց Գագիկ Մինասյանը: