Բացել լրահոսը Փակել լրահոսը
43426_serj-sargsyan_1911_M
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Նիկոլ Փաշինյանի խոսնակին

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը.

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»: