A
A
ՀՍՀԱՖ-ն ակտիվանում է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 6-8-ը Ծաղկաձորի սպորտային համալիրի լողավազանում կանցկացվի լողի մրցումներ հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ։ Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ):
Այդ նպատակով մարտի 2-5-ը ֆեդերացիայի հինգ լողորդները հենց Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացրել։
Այս մրցումները նպատակ ունեն նպաստելու Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի, մասնավորապես` հաշմանդամային լողի զարգացմանն ու մասսայականացմանը: Նշենք, որ հաշմանդամ լողորդները կմասնակցեն 6 լողատարածությունների մրցումներին, որոնք ընդունված են նմանատիպ միջազգային մրցաշարերում։