Նալբանդյանը կմասնակցի «Դեւիսի գավաթին»
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Արգենտինայի հավաքականի ավագ Վասկեսը շտապ կերպով թիմ է հրավիրել Դավիթ Նալբանդյանին, քանի որ Դեւիսի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչից առաջ կադրային լուրջ խնդիրներ են ծագել:
Անցած շաբաթվա մեջ վնասվածք են ստացել արգենտինացիների երկու առաջատար թենիսիստները` Խուան Մարտին դել Պոտրոն (դաստակի վնասվածք) ու Խուան Մոնակոն (վնասել է ազդրի մկանը): Նրանց տեղը թիմ են հրավիրվել նման խաղերի փորձ չունեցող երիտասարդ մարզիկներ:
Սակայն հաշվի առնելով հանդիպման կարեւորությունը` հավաքականի մարզիչները շտապ կերպով հրավիրել են Դավիթ Նալբանդյանին: Նա այսօր ժամանել է Ստոկհոլմ եւ միացել իր նոր խաղընկերներին: «Դավիթը մեզ շատ օգնած կլինի, եթե կարողանա մասնակցել զուգախաղերին եւ վերջին օրվա մենամարտերից մեկին», - ասել է արգենտինացիների ավագը:
Ըստ նրա` հաշվարկի Դավիթ Նալբանդյանն այսօր կհանգստանա, վաղը Օրասիո Սեբալյոսի հետ կմասնակցի զուգախաղերին, իսկ կիրակի կհանդիպի շվեդների առաջատար Յոախիմ Յոխանսոնի հետ: Դաշտի տերերի ավագ Թոմաս Էնքվիստը գտնում է, որ Նալբանդյանի մասնակցությունը մեծացնում է Արգենտինայի հավաքականի շանսերը մրցախաղում: