Մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկն» իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսի» հետ խաղով:
Դա պարզ դարձավ այսօր ՀՖՖ-ի նստավայրում կայացած վիճակահանությունից հետո:
2010 թ գավաթի խաղարկությանը, ինչպես անցած տարի, կմասնակցեն միայն բարձրագույն խմբի 8 թիմերը: ՀՖՖ-ի մրցումների եւ կազմակերպման բաժինը 2009 թ առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանել է իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում:
Այդպիսով, վիճակահանության արարողությանը մասնակցեցին միայն 5-8-րդ տեղերը գրաված թիմերի ներկայացուցիչները: Ի դեպ, Գյումրի «Շիրակը» չէր գործուղել իր ներկայացուցչին, ինչը վկայում է այն մասին, որ թիմն անտարբեր է գավաթի խաղարկության հանդեպ:
Վիճակահանույամբ ձեւավորվեցին հետեւյալ զույգերը. «Փյունիկին» - «Իմպուլս», «Գանձասար» - «Ուլիս», «Միկա» - «Կիլիկիա», «Շիրակ» - «Բանանց» (առաջին խաղերըը տեղի կունենան առաջինը նշված թիմերի դաշտում): Առաջին զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի երկրորդ զույգի հաղթողի, երրորդինը` չորրորդի հետ: Խաղարկությունը կմեկնարկի մարտի 23-ին, իսկ գավաթակիրը հայտնի կդառնա մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ խաղում:
Հայտնի դարձան նաեւ Հայաստանի 2010 թ առաջնության 1-ին խմբի մասնակիցների անունները: Այս տարի խմբում ելույթ կունենան 9 թիմեր, որոնցից 8-ը բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմեր են, եւ միայն Երեւանի «Արարատն» է պայքարելու ուժեղագույների խմբի ուղեգրի համար: