Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հաղթանակ, մեկ` պարտություն

Սպորտ

Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը, որը վերջերս մասնակցեց Թուրքմենստանի նախագահի ամենամյա գավաթի խաղարկությանը, այնուհետեւ շարունակելով պատրաստվել նոր մրցաշրջանին, Աշգաբադում անցկացրեց ստուգողական երկու հանդիպում:

Մեր ֆուտբոլիստները նախ 2:0 հաշվով հաղթեցին տեղի «Աշգաբադին», իսկ հաջորդ փորձախաղում զիջեցին Լիտվայի «Էկրանասին»` 0:1:

«Ա1+»-ի մարզական թղթակցին ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը տեղեկացրեց, որ թիմը մարտի 6-ից մինչեւ 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արարատի «Այգ» մարզաբազայում, որի ժամանակ մարզիչները կփորձարկեն 4 նոր ֆուտբոլիստ` երկուսը Կոտ դ'Իվուարից, երկուսը` Վրաստանից: