«Ցույց տվեցինք մեր հնարավորությունների 70 տոկոսը»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնդ Շտանգեն, մեկնաբանելով Բելառուս - Հայաստան ընկերական հանդիպումը, նշել է, որ իր թիմը այդ խաղում հանդես է եկել ոչ լրիվ ուժով:
«Թիմը կատարեց իր առջեւ դրած խնդիրը: Բայց մենք դեռ չենք հասել մեր խաղամակարդակին եւ այս խաղում ցույց տվեցինք մեր հնարավորությունների 70 տոկոսը: Մեր ֆուտբոլիստները բավականին ծանր էին շարժվում խաղադաշտում, նրանց մոտ բացակայում էր արագությունը, պոռթկումը, շատ դանդաղ էին պաշտպանությունից անցնում հարձակման,-ասել է նա,- Նկատել տվեց նաեւ մեր մի քանի առաջատար խաղացողների բացակայությունը: Մրցաշրջանի մեկնարկը վատ չստացվեց, սակայն սա այն թիմը չէ, որը կարող է լավ հանդես գալ Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ ընկերական խաղում 1:3 հաշվով զիջել է գերմանացի մասնագետի սաներին: