Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում հայտարարվեց սակավաջրություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարել է սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը:
Որոշմամբ տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ այդ տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել Շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Արդյունքում՝ առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները: