Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորը զարմացրել է ամերիկուհիներին

Սպորտ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակում այս օրերին Հայաստանում են պրեֆեսիոնալ սնոուբորդիստուհիներ Ամբեր Ստաքհաուզը եւ Էրին Քոմսթոքը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բացի հյուրերից մասնակցեցին նաեւ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության մշակույթի բաժնի պետ Սյուզան Բրինշտայնը:

Տիկին Բրինշտայնը լրագրողներին տեղեկացրեց, որ Ամբեր Ստաքհաուզը եւ Էրին Քոմսթոքը 6 օրվա ընթացքում պետք է հանդիպեն հանրակրթական դպրոցների աշակերտների ու ԲՈՒՀ-երի ուսանողների հետ եւ խոսեն սպորտում կանանց եւ աղջիկների մասնակցության կարեւորության մասին:

Ի դեպ, Ամբեր Ստաքհաուզը սնոուբորդով զբաղվելուց բացի կինոնկարներ է նկարահանում մարզաձեւի մասին, կարճ սյուժետներ է պատրաստում ինտերնետային կայքերի համար, իսկ ահա Էրին Քոմսթոքը սիրում է նկարահանվել այդ ֆիլմերում: Վերջինս ժամանակին հանդես է եկել ֆուտբոլային թիմում: Այդ կապակցությամբ Էրին Քոմսթոքն ասաց, որ ԱՄՆ-ի սնուբորդիստուհիների 60 տոկոսը զբաղվում են նաեւ եվրոպական ֆուտբոլով, որն օգնում է մարզուհիներին արագություն եւ ճկունություն ձեռք բերել:

Մեր հյուրերը բավականին մեծ տպավորություն են ստացել Ծաղկաձորի բնությունից, հյուրանոցային պայմաններից:

Նշնմք, որ սնոուբորդը երիտասարդ մարզաձեւեր է, որը երկար տարիներ «պայքար է մղել» դահուկասպորտի դեմ` ճանաչում ստանալու եւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար: