A
A
Հաղթեց միայն Մակեդոնիան
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից միայն Մակեդոնիայի ազգային թիմին հաջողվեց հաղթանակ տոնել ընկերական խաղում:
Երեկ մակեդոնացիները սեփական հարկի տակ հաղթեցին Չեռնոգորիայի ընտրանուն` 2:1:
Հայաստանի հավաքականի մնացած մրցակիցները, մեր թիմի նման, չկարողացան նորմալ ստուգարք հանձնել: Ռուսաստանի ուժեղ ընտրանին մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Հունգարիայի միջակ ընտրանու հետ` 1:1, իսկ աշխարհի առաջնությանը պատրաստվող Սլովակիան իր հարկի տակ պարտվեց Նորվեգիայի հավաքականին` 0:1:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իռլանդիայի հավաքականը Լոնդոնում զիջել էր բրազիլացիներին` 0:2: