Իռլանդիա - Հայաստան` 1:2
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ առաջնության ընտրական հերթական խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի այդ տարիքային թիմին:
Ինչպես տեղեկացնում է belfast telegraph թերթը, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Դոն Գիվենսը Երեւանում տեղի ունեցած հանդիպման համեմատ 6 նոր խաղացողներ էր ընդգրկել թիմի մեկնարկային կազմում, այդ թվում Անգլիայի պրեմիեր լիգայում հանդես եկող Սիմուս Կոուլմանին եւ Օուեն Գարվանին:
Իռլանդացիները բավական ակտիվ են սկսել խաղը` ցանկանալով արագ գոլ խփել, սակայն դա նրանց չի հաջողվել: Առաջին խաղակեսի ավարտից 11 րոպե առաջ Լեւոն Հայրապետյանի դիպուկ հարվածից հետո գնդակը հայտնվել է դաշտի տերերի դարպասում, իսկ քիչ անց Գեւորգ Ղազարյանը ամրապնդել է հաշիվը` 2:0:
Երկրորդ խաղակեսը չնայած կրկին անցել է դաշտի տերերի գրոհների ներքո, սակայն նրանք կարողացել են ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը: 80-րդ րոպեին աչքի է ընկել Յան Դեյլին: Նշենք, որ հանդիպման 78-րդ րոպեից սկսած մեր թիմը մնացել է 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտ ստանալու համար դաշտից հեռացվել է Մասիս Ոսկանյանը: