A
A
Գողություն՝ ջրամղիչ կայանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 14-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Արզնի համայնքի ջրամղիչ կայանից գողություն են արել։
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ապրիլի 15-ին կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Արզնիի 42-ամյա մի բնակիչ։
Նա խոստովանել է, որ փետրվարին կայանի տարածքից գողացել է ջրամղիչ շարժիչ և ամբարձիչ սարք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։