A
A
Բելառուս – Հայաստան` 3:1
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայի «Աթաթյուրք» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Բելառուս - Հայաստան ընկերական հանդիպումը,որը սկսվել էր նախատեսվածից կես ժամ շուտ:
Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը չբացվեց` 0:0:
Երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին աչքի ընկավ բելառուսցի Անտոն Պուտիլոն, իսկ մեկ րոպե անց պատասխան գոլը խփեց մեր աջ եզրային կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը: Խաղավարտից 16 րոպե առաջ Բելառուսի հավաքականի փորձառու հարձակվող Ալեքսանդր Գլեբը երկրորդ անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: 86-րդ րոպեին արդեն նպատակին հասավ փոխարինման մտած Վիտալի Ռոդիոնովը հարվածը` 3:1:
Այդպիսով, մեր հավաքականը պարտություն կրեց 2010 թվականում անցկացրած անդրանիկ խաղում: