Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess arsen
A A
Սպորտ

Մահացել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը

49 տարեկան հասակում կյանքից հեռացել է շախմատի ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արսեն Եղիազարյանը ծնվել է 1970թ. հունիսի 18-ին: 1984 և 1988թթ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն: 1992թ ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը: 1994թ-ից զբաղվել է մարզչական գործունեությամբ:

 

«Երևան» թիմի կազմում 1995թ դարձել է Եվրոպայի գավաթակիր: 1998 և 2000թթ Հայաստանի առաջնությունում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: 1995թ ստացել է միջազգային վարպետի, իսկ 2001-ին՝ միջազգային գրոսմայստերի կոչում: 

1998թ եղել է Հայաստանի տղամարդկանց, 2000-2010թթ՝ կանանց հավաքականի մարզիչը: 

Նրա գլխավորությամբ կանանց հավաքականը 2003թ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2007թ` բրոնզե մեդալակիր: