Մեկնում են Խորվաթիա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստներն ու շախմատիստուհիները` թվով 17, մարտի 4-ին կմեկնեն խորվաթական Ռիեկա քաղաք, որտեղ մարտի 6-19-ը տեղի կունենա շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մրցաշարին լավ նախապատրաստվելու համար մեր շախմատիստ-շախմատիստուհիները փետրվարի 22-ից մինչեւ մարտի 2-ը ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում:
«Ա1+»-ի մարզական թղթակցի հետ հեռախոսազրույցում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ասաց, որ ավանդույթի համաձայն խոշոր մրցաշարից առաջ մասնակիցներով ուսումնամարզական հավաք անցկացրին:
«Բավական հագեցած հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Շախմատ պարապելուց բացի մեծ ուշադրություն դարձրինք նաեւ ֆիզիկական պատրաստվածության վրա: Բոլորս էլ բարձր տրամադրությամբ ենք մեկնում Ռիեկա»,-ասաց նա:
Տիգրան Լ. Պետրոսյանը խոսելով` Եվրոպայի առաջնությունում իր եւ մյուս խաղընկերների հնարավորությունների մասին, ասաց. «Բոլորս էլ մարտականորեն են տրամադրված եւ պայքարելու ենք բարձր տեղերի համար: Բանն այն է, որ առաջնության ժամանակ խաղարկվելու են 2010 թ աշխարհի գավաթի խաղարկության 22 ուղեգրեր: Ինքս իմ առջեւ առաջին հերթին նպատակ եմ դրել տեղ զբաղեցնել հենց առաջին երկու տասնյակում: Դե, իսկ եթե մեկնարկը լավ ստացվի, ապա միանշանակ կպայքարեմ մրցանակային տեղերի համար»: