Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինԲուքմեյքերային գրասենյակների կարծիքով` Բելառուս - Հայաստան ֆուտբոլային ընկերական խաղում բելառուս ֆուտբոլիստները երեք անգամ ավելի շատ հնարավորություն ունեն հաղթելու, քան մեր թիմը: Բելառուսի գործակիցը կազմում է 1,70, Հայաստանինը` 4,65:
Բուքմեյքերների կարծիքով` այդ խաղի ամենահավանական հաշիվը 1:0-ն է` հօգուտ Բելառուսի: Երկրորդ տեղում 1:1 արդյունքն է:
Ինչպես վկայում են վիճակագիրները, Բելառուսի հավաքականը վերջին 8 ընկերական խաղերում 6 անգամ խաղաղ դաշն է կնքել, իսկ երկուսում պարտություն է կրել: Հայաստանի հավաքականը նույնպես հազվադեպ է հաղթում նման հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Բելառուս - Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր, Անթալիայի «Աթաթյուրք» մարզադաշտում (դաշտի տերերի կարգավիճակում հանդես կգան բելառուսցի ֆուտբոլիստները): Խաղը կսկսի Երեւանի ժամանակով 17:30-ին:
Այսօր հերթական հանդիպումը կանցկացնի նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական հերթական խաղում մեր թիմը կմրցի Իռլանդիայի այդ տարիքային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Դուբլինում, Երեւանի ժամանակով 23:30-ին:
Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատել են 1,65 գործակից: Հայաստանի երիտասարդականի հնարավորությունները մոտ 4 անգամ քիչ են` 5,20: