Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZVkIG-1551910876-131488-blog-Court-Gavel
A A
Հասարակություն

Առանձնակի բարդության գործերի համար դատավորին Երեւանից գործուղել են Սյունիք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը այսօրվանից՝ ապրիլի 17-ից՝ 3 (երեք) ամիս ժամկետով գործուղվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ քաղաք Գորիս)։ Բարձրագույն  դատական խորհուրդը նման որոշում է ընդունել՝  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ նույն դատարանի նախագահի գրությունը,  ինչպես այստեղ  դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը։

Հիշեցնենք, որ դատավորների թիվը մեկով պակասելու է ապրիլի 19-ից։  Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 19-ից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Վազգենի Բեգլարյանի լիազորությունները համարվել են  դադարած: