Բացել լրահոսը Փակել լրահոսը
եկեղեցի Մոսկվա
A A
Հասարակություն

Ապրիլի 24-ին կմատուցվի Սուրբ Պատարագ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 9։30-ին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Նույն օրը ժամը 11։00-ին կհնչի եկեղեցու զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։ 

Այս մասին ֆբ-ի իր էջում տեղեկացնում է եկեղեցու մամուլի պատասխանատու Ալվարդ Նազարյանը։