A
A
«Միկա» - «Լոկոմոտիվ» (Մոսկվա)` 1:0
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 2009 թ ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» Իսպանիայում անցկացրած առաջին ստուգողական խաղում 1:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջատար թիմերից մեկին` Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
«Միկան» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում իսպանական Մալագա քաղաքում: Մեր թիմը նախատեսել է անցկացնել նաեւ 3-4 ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն կայացավ այսօր: Նախնական պայմանավորվածությամբ թիմերը անցկացրին երկու 35 րոպեանոց խաղակեսեր: Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց «Միկայի» իսպանացի կիսապաշտպան Մոնտենեգրոն, որը օգտվեց մրցակցի կենտրոնական պաշտպանի սխալից եւ մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Ըստ «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքէջի` իրենց թիմը «Միկային» պարտվել է կադրային խնդիրների պատճառով: