Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԱԻՆ աշխատակիցների շրջանում՝ կորոնավիրուսով 5 վարակման դեպք. երկուսն ապաքինվել են (տեսանյութ)

ԱԻՆ փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է 1107  ահազանգ՝ կորոնավիրուսով պայմանավորված, որոնցից 609-ը՝ կորոնավիրուսի վերաբերյալ, բարձր ջերմության առակայության վերաբերալ՝ 498 զանգ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 411 քաղաքացու. տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ընդգծում, որ նախարարության հոգեբանական ծառայությունը իրականացնում է հեռավար ծառայություն․ քաղաքացիները․ զանգելով 911 համարով, տեսակապի միջոցով կարող են ստանալ հոգեբանական աջակցություն:

«Շտապօգնության ֆելդշերական ծառայությունները կատարել են 32 երթ, տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ ԱԻՆ-ի  տրանսպորտային միջոցներով տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը տեղափոխվել է երեկ՝ Նորաշեն համայնքից: Այս պահին 130 փրկարար շրջիկ ծառայություն է իրականացնում  ոստիկանության հետ»:

Արմեն Հարությունյանը նշեց, որ ԱԻն-ի կողմից կատարվել են 7376 վարակազերծման աշխատանքներ հանրային տարածքներում: Նախարարությունը ակտիվ աշխատում է միջազգային կառույցների հետ, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այցելել են մարզային համայքների տարեցներին և տրամադրել առաջին անհրաժեշտության սնունդ և անհատական պաշտպանիչ միջոցներ:

«Համակարգում գրանցվել է կորոնավիրուսի վարակվածներ: Մինչ այս պահը ԱԻՆ-ում եղել է վարակվածների 5 դեպք: Երեքը բուժման ընթացքում են, երկուսն ապաքինվել են իսկ  կոնտակտավոր 42 հոգի գտնվում է մեկուսացման մեջ: Այն աշխատակիցները, ովքեր չեն կարող հեռավար կազմակերպել աշխատանքները, երեք անգամ անցնում են բուժզննում»: 

Արմեն Հարությունյանը նշեց, որ նախարարի հանձնարարությամբ բոլոր այն աշխատակիցները, որոնք հատկապես կորոնովիրուսի դեմ պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելին և ծառայել առանց հանգստի, պարգևատրվելու են: Նա նաև նշեց, որ միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում նախարարությունը ստացել է 300 նոր համակարգիչ և 175 վարակազերծման սարք: