Անչափահաս երեխա ունեցողներից 244 հազարից ավելի դիմում է ստացվել
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման շրջանակներում online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումների ներկայացման ժամանակ էլ․ փոստի առկայությունը պարտադիր չէ։ Համապատասխան կոդն արդեն կարող եք ստանալ հեռախոսով՝ sms- հաղորդագրությամբ։
Հիշեցնենք, որ Էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառում» դաշտ և սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։ Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը և սեղմել «շարունակել» կոճակը։
Բացված պատուհանում մուտքագրել ինքնաշխատ եղանակով ուղարկված կոդը և սեղմել «շարունակել» կոճակը։
Այս միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները,որոնք համապատասխանում են որոշակի պայմանների։
Ի դեպ, դիմումների պատկերն արդեն այսպիսին է՝
| Ընդամենը դիմումներ | 244,041 |
| Մուտքագրվում է | 75,489 |
| Մուտքագրումն ավարտվել է | 34,054 |
| Մերժվել է | 134,498 |
| Երեխայի գործը սպասում է մշակման | 76,107 |
| Երեխայի համար նշանակված է | 0 |
| Ընդամենը հատկացված գումար |