Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում

Սպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը: Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշային միավորներ ունի Լեւոն Արոնյանը` 2782, որը հինգերորդ ցուցանիշն է:

Աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը` 2813 միավոր: Հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար բուլղարացի Վեսելին Թոփալովը (2805), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2790) եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը (2787):

100 ուժեղագույն շախմատիստների մեջ Հայաստանից ընդգրկվել են նաեւ Վլադիմիր Հակոբյանը` 41-րդ տեղ, Գաբրիել Սարգսյանը` 53 եւ Արման Փաշիկյանը` 84: Ի դեպ, մեր շախմատիստները բավական ետ են մնում Ադրբեջանի ներկայացուցիչներից, որոնցից երեքը զբաղեցնում են համապատասխանաբար 6, 12 եւ 13 տեղերը:

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը: Այստեղ ՖԻԴԵ-ն հաշվի է առնում տվյալ երկրի առաջատար 10 շախմատիստների արդյունքները: Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը, ապա հաջորդում են Ուկրաինան, Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն եւ Հունգարիան: