Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեւորականին թույլ տրվեց

Սպորտ

Իտալացի վանական Վալերիո Պիրոն կդառնա կաթոլիկ եկեղեցու սպասավորներից առաջինը, որը կմասնակցի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի կաթոլիկ եկեղեցու avvenire.it պաշտոնական կայքէջը:

Վալերիո Պիրոն, որը 39 տարեկան է, ԷԼՈ-ի հաշվարկով ունի 2069 միավոր: Նա արդեն ստացել է Նեապոլի Կաֆեդրալ տաճարի Արքեպիսկոպոս Կրեշենցիո Սեպեի համաձայնությունը եւ մարտի 5-19-ը կմասնակցի խորվաթական Ռիեկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ օրերին Վալերիո Պիրոն կհանգրվանի Ռիեկայի կաթոլիկ եկեղեցու ճեմարանում:

Միջին դարերին իտալացի հոգեւորական Պյոտր Դամիանիի հրամանով եկեղեցին արգելում էր խաղալ շախմատ, այն համարելով մեղքեր ծնող զբաղմունք: Հետագայում այդ որոշումը վերանայվեց, իսկ ներկայումս բազմաթիվ հոգեւորականներ զբաղվում են շախմատով, իսկ ճեմարաններում անցկացնում են ներքին առաջնություններ:

Մասնավորապես` Իտալիայի շախմատի ֆեդերացիայում գրանցված շախմատիստներից հինգը եկեղեցիների սպասավորներ են, իսկ Ստեֆանո Վասալոն հաղթահարելով ընտրական փուլը, իրավունք է ստացել մասնակցելու երկրի 2010 թ առաջնությանը: