Բացել լրահոսը Փակել լրահոսը
93524584_158340352182142_2606200869770756096_n
A A
Տնտեսություն

Բանկերի կողմից կազմակերպություններին օժանդակելու շուրջ 200 հայտ բավարարվել է. Անդրանիկ Գրիգորյան (տեսանյութ)

Կենտրանական Բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանի Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2019 թվականի վերջին ֆինանսական համակարգը բավական հաջող տարի է փակել․ և 2020 թվականը, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը, բավական լավ տեմպերով է  սկսվել, ինչը բավական լավ հիմք է, որպեսզի համակարգը օգնի տնտեսությանը դուրս գալու կորոնավիրուսային ճգնաժամից:

«Մարտի սկզբից, երբ կային նշույլներ, որ կորոնավիրուսը կարող է ունենալ ազդեցություն, ԿԲ-ն ֆինանսական համակարգի հետ սկսեց ամենօրյա շփումներ և քննարկումներ՝ մեղմելու տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը: Կնտրոնական բանկը աշխատեց բանկերի հետ, և նրանք հայտարարեցին, որ բոլոր ծրագրային, հիփոթեքային, միջազգային ծրագրով բիզնես վարկերը վերանայվեն և 6 ամսով հետաձգեն, ինչը կտա հնարավորություն կուտակել կանխիկ միջոցներ: Այս ամենը իրականացվեց պայմանով, որ հաճախորդները չպետք է ունենան վարկային պատմության խնդիրներ» :

Անդրանիկ Գրիգորյանը հորդորեց  Ֆինանսականն համակարգի հաճախորդներին շարունակել մնալ տանը և ֆինանսական ծառայություններն իրականացնել առցանց հարթակի միջոցով, քանի որ բոլոր բանկերը ունեն օնլայն ռեժիմով աշխատելու հնարավորություն: Իսկ եթե հաճախորդները չունեն փորձ կամ հավելվածներ, կարող  են զանգել ֆինանսական կազմակերպությունների թեժ գծին, և աշխատակիցները կօժանդակեն հաճախորդներին:

Նա նշեց, որ կառավարության առաջարկած օժանդակության ծրագրերը  հնարավորություն են տալիս կազմակերպություններին լրացնելու բացը, և նկատվում է կազմակերպությունների կողմից մեծ ակտիվութուն:

 «Օժանակության ծրագրերը տարբերակներ ունեն: Կան համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման ծրագրեր, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում կազմակերպությունների համար: Ծրագրերի միջոցով այն կազմակերպություններն ու ընկերությունները, որոնք ստիպված հարկադիր պարապուրդի են ուղարկել իրենց աշխատակիցներին, կկարողանան աշխատավարձ վճարել, կամ եթե ունեն նոր նախաձեռնումներ՝ հումքի ձեռքբերման և հարկերի վճարման, կարողանան իրենց աշխատանքը կազմակերպել: Ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություններ: Բանկերի կողմից կա բավարարված շուրջ 220 հայտ, որի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, ինչը լավ ցուցանիշ է այս դեպքում»,- ընդգծեց նա: