Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան 1
A A
Պաշտոնական

Հնարավորություն ունենք ջարդելու վարակի ողնաշարը․ վարչապետ (տեսանյութ)

Առաջին անգամ կորոնավիրուսի հաստատված դեպքերը կրկնակի պակաս են առողջացած դեպքերից։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ
Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ ունեցել ենք 54 առողջացման նոր դեպք: 

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը մեզ թույլ է տալիս ասելու, որ  հնարավորություն ունենք ջարդելու վարակի ողնաշարը, և շատ կարևոր  է յուրաքանչյուրի պատասխանատվությունը:

«Գիտեք, որ պարետատան նոր որոշման շրջանակներում մենք տասնյակ հազարով մարդկանց թույլ ենք տվել վերադառնալ աշխատանքի, և կարևոր է գործատուների պատասխանատվությունը։ Թե ինչքանով են իրենք ապահովում պայմաններ իրենց աշխատակիցների վարակման վտանգը նվազագույնին հասցնելու համար: Կոչ եմ անում  գործատուներին ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որ վերջին օրերի դրական դինամիկան պահպանենք, և համաճարակի պիկը լինի թիկունքում։ Հատկապես, որ եղանակները լավանում են, և մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է դրական ազդեցություն ունենալ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատունը հանդես կգա կոնկրետ խորհրդատվությամբ և առաջարկություններով, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվի՝ գործատուների կողմից վարակի կանխարգելման համար: