Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վաղը քաղաքացիների տեղաշարժն ազատ է, բայց տեղաշարժման թերթիկը՝ պարտադիր

Այսօր օրվա ընթացքում քաղաքացիները պարետատնից հեռախոսով նամակներ են ստանում, որ եթե ցանկանում են  փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը, ապա կարող են տեղափոխվել ապրիլի 14-ին՝ ժամը 00:01-ից մինչև 23:59-ը:

«Ա1+»-ը պարետատնից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա ենթադրում է, որ մարդիկ կարող են վաղը առանց տեղաշարժման թերթիկ ներկայացնելու տեղափոխվել մի վայրից մյուսը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ տեղաշարժման թերթիկ քաղաքացիներին, այնուամենայինվ պետք է լինելու:

Մեր այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է պարետատունը նման որոշում կայացրել, շատ էին արդյո՞ք պարետատուն դիմած քաղաքացիները, ովքեր լուրջ պատճառներ են ունեցել տեղաշարժման և չեն կարողացել, օրինակ՝ մի վայրից մյուսը գնալ, վարչապետի խոսնակն ասաց.

«Եղել են քաղաքացիներ, որ դիմել են իրենց ինքնամեկուսացման վայրը փոխելու խնդրանքով, և վաղը՝ ապրիլի 14-ին, հնարավորություն է տրվում նրանց և մյուս բոլոր ցանկացողներին փոխել իրենց ինքնամեկուսացման վայրը»:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը, և միայն վաղը՝ ապրիլի 14-ին  քաղաքացիները հնարավորություն ունեն փոխելու իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը: