Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

 «Հայաէրոնավիգացիա» -ի 75 աշխատակիցները դուրս են գալիս ինքնամեկուսացումից․կորոնավիրուսի թեսթերը բացասական են

 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: Իսկ «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և  ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով:  «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

Այս մասին  հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ շնորհակալություն հայտնելով ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հիշեցնենք, որ    «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության  75 հոգանոց անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար, ինքնամեկուսացած էր վարչական շենքում մարտի 15-ից   ։

Նման որոշում էր կայացվել  Էջմիածնում՝ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտումից հետո։