Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գենադի Մարտիրոսյանը պահպանեց տիտղոսը

Սպորտ

WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, Սանկտ Պետերբուրգում հաղթելով. Ֆրանսիայի ներկայացուցիչ Ազիզ Դարիին, պահպանեց իր տիտղոսը:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Գենադի Մարտիրոսյանը մենամարտի սկզբում ընտրել է զգուշավոր մարտավարություն, ինչպես իր անվանի հայրենակից Արթուր Աբրահամը, եւ հիմնականում պաշտպանվել է:

Սակայն 10-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկն անսպասելի հարվածների տարափ է տեղացել մրցակցի վրա, որի հետեւանքով Ազիզը հայտնվել է նոկդաունում եւ մի կերպ ավարտել ռաունդը, իսկ 11-ում նա արդեն հրաժարվել է շարունակել մրցամարտը: