A
A
Արմեն Նազարյանի արդյունքը կրկնել չհաջողվեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ձյուդոիստ Հակոբ Առաքելյանը Պրահայում կայացած աշխարհի գավաթի հերթական փուլում անհաջող հանդես եկավ 100 կգ քաշայինների մրցումներում եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
Նա արդեն առաջին գոտեմարտում պարտվեց հունգարացի Բալինթ Ֆարկաշին: Վերջինս իր հերթին անհաջողության մատնվեց 1/8 եզրափակիչում, հետեւաբար մեր մարզիկը սփոփանքի մրցամարտ անցկացնելու հնարավորություն նույնպես չստացավ:
Հիշեցնենք, որ մեր ձյուդոիստ Արմեն Նազարյանը այս մրցումներում, 66 կգ քաշային կարգում, հաղթող էր ճանաչվել եւ նվաճել ոսկե մեդալ: