Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Սպորտ

Այս տարվա ապրիլի 16-ին Եվրոպայի բռնցքամարտի միության չեմպիոնի կոչման համար կմրցեն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորն ու բրիտանացի Մեթյու Մակլինը, որոնք հանդես են գալիս միջին քաշային կարգում` մինչեւ 72,6 կգ: Մրցամարտը նախատեսվում է անցկացնել անգլիական Բիրմինգհեմ քաղաքում:

Նշենք, որ ԵԲՄ նախապես որոշել էր մրցամարտ անցկացնել Մակլինի եւ ռուսաստանցի բռնցքամարտիկ Դմիտրի Պիրոգի միջեւ, բայց հետո չեմպիոնի կոչման թեկնածու ընտրեց մեր մարզիկին: