Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրեբունի
A A
Հասարակություն

«Էրեբունի» թանգարանը համալրվել է ժամանակակից աուդիոգիդերով

Էրեբունի թանգարանը համալրվել է 24 ժամանակակից աուդիոգիդերով։ Այս կարևոր իրադարձությունն հնարավոր է դարձել ի շնորհիվ Արմսվիսբանկի նվիրատվության։ Աուդիոգիդերի պաշտոնական գործարկումը նախատեսված է մայիս ամսին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, գործելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Արմսվիսբանկի ղեկավարությանը` նման աննախադեպ և կարևոր նվիրատվության համար, ինչի շնորհիվ Էրեբունի թանգարանի նորովի ներկայացումն ու հանրահռչակումը կթևակոխեն միանգամայն այլ փուլ: