Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hivandanoc_
A A
Հասարակություն

Կլինիկական մահ տարած տղամարդը Գյումրու հիվանդանոցից իր ոտքով տուն է գնացել․ Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 5-ին Գյումրու շինանյութերից մեկի խանութի դիմաց էլեկտրահարվել էին երկու երիտասարդներ։ Նրանք ամենայն հավանականությամբ բանվորներ են եղել։

Նրանցից մեկին՝ 1981թ-ին ծնված Գ․Հ․-ին, շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ Այստեղ նրան վերակենդանացրել էին՝ պայքարելով կյանքի համար։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց հիվանդանոցի բուժանձնակազմի թիմային աշխատանքի արդյունքում երեկ տղամարդը իր ոտքով հիվանդանոցից տուն է գնացել։


Ամբողջական հոդվածն՝ այստեղ